Երկարացված օրվա կազմակերպիչների ճամբար

օր 5

Ցավոք մեր 5 վառ օրերը ավարտվեցին ։ Այս ընթացքում ես հասկացա , որ լողալը իմ տարերքն է, որ լողալով մարդ ոչ միայն մարզվում է այլ ինքն իրեն ավելի վստահ է զգում մի տարածությունում որից ժամաակին խուսափում էր (շնորհակալություն Ընկեր Անուշին)։ Անցեմ ձիերի հանդեպ իմ սիրուն ։ Ձիերին ես պաշտում եմ բայց առիթ չէր եղել ինքնուրույն մոտիկից ու այդքան վստահ շփվել ձիերի հետ։ ՀԻմա մի փոքր վստահ կարող եմ ասել, որ ձի հեծնել էլ իր յուրահատուկ զգացողություններն ունի, հուսամ մի օր կսովորեմ ձիով արագ ձիավարել (շնորհակալություն Ընկեր Էդմոնին)։ Նվարդ Սարգյանին նույպես շնորհակալությու բովանդակալից 5 օրվա համար։ Շատ հարցեր ստացն իրենց սպառիչ պատասխանները։ Իսկ ամենավերջում շատ հավես հեծանվավարության ժամ ունեցանք ։
Շնորհակալ եմ նաև Անահիտ Կիրակոսյանին օրերը հետաքրքիր կազմակերպելու համար ։

Երկարացված օրվա կազակերպիչների ճամբար

օր 4

4րդ օրվան ավելի անհամբեր էի սպասում ինքս առանց օգնության պետք է հեծնեի գեղեցկուհի Մաշային։ Շատ համբերատար գտնվեց Մաշան դե ես էլ մի ամբողջ օր ինքս ինձ վստահեցնում էի որ ես ինքնուրույն կհեծնեմ ու ստացվեց ։ Մաշայիս հեծնեցի առանց վախենալու ինքնույն քայլեցինք ու հասկացա որ ձիերին կրկնակի եմ պաշտում ։ Ընկեր Անուշը այս ամգամ մեզ նոր հնարքներ սովորեցրեց մեջքի վրա լողալ , չգիտեմ ինչի վսհատ էի որ դա էլ կկարողանամ ու ստացվեց։ Մի քանի հնարք էլ սովորեցրեց, երբ երեխան խեղտվում է ինչպես պետք փրկել , ջուրը էնպես վստահ ցատկեցի կարծես երկար ժամանակ համ լողալ գիտեի համ ջուր ցատկել ։ Նվարդ Սարգսյանի հետ մեդիագրագիտության հերթական դասընթացը անցանք ։ Ընդմիջումից հետո չմոռացանք հեծանվավարության մասին ։

Երկարացված օրվա կազմակերպիչների ճամբար

Օր 3

Առավետյան շտապեցինք Ագարակ Ընկեր Էդմոնը այսօր սովորեցնելու էր ինչպես հեժնել ձին։ Ես առաջին անգամ պետք է ձի հեծնեի վախը իմ հանդեպ անվստահությունը կրկնապատկվել էր ։ Շատ մեծ դժվարությամբ առաջին անգամ հեծնեցի ձին ու ընթացքում հասկացա որ ինչքան վստահ ես ձին նստում այնքան հեշտ ես կարողանում կառավարել նրան ։ Հուսամ մյուս անգամ ավելի լավ կստացվի ։ Նվարդ Սարգսյանը կիսվեց իր գիտելիքներով ։ Լողը դարձավ իմ ամենասիրելի ժամը ։ Արդեն վստահ կարողանում էի լողալ ու ցուցադրել իմ փոքրիկ հմտությունները։ Ըմիջումից հետո հեծանվավրությունը իր ուրույն տեղն է գրավել արդեն ։

Երկարացված օրվա կազմակերպիչների ճամբար

Օր 2

Երկրորդ օրվան ես ավելի անհամբեր էի սպասում ։ Առավոտյան Ընկեր Էդմոնը մեզ ծանոթացրեց ինչպես խնամել ձիուն, սանրել , թամբել և սանձել սովորեցինք ։ Հրաշք ձին էլ համբերատար մեզ դիացավ։ Դե իմ լողի 2րդ դասն էր ու Ընկեր Անուշը ինչպես 1ին օրը ինձ վստահ ասում էր որ ես ինքնուրույն լողանալու եմ ։ Ընկեր Անուշի շնորհիվ ես կարողացա հաղթահարել և լողալ սովորել ։ Լողից հետո Նվարդ Սարգսյանը փոխանցեց մեզ իր մեդիագիտելիքները , որի համար շնորհակալ ենք ։ Ընդմիջումից հետո շտապեցինք Միջին դպրոց հեծանվավարության ։

Օրվա ամփոփում

Երկարացված օրվա կազմակերպիչների ճամբար

Օր 1

Առաջին օրը սկսեցինք ծանթությամբ , որից հետո Ընկեր Էդմոնի ուղեկցությամբ գնացինք կերակրելու կենդանիներին։ Կենդանիներին և կերակրեցինք և ջրամանները փոխեցինք։ կատարեցինք նաև ծառերի ջրում և շրջակա միջավայրի մի փոքրիկ մասի խոտհունձ կատարեցինք։ Մաքրեցինք նաև շրջակա միջավայրը աղբից։ Ընդմիջումից հետո լողի ժամն էր (ինքս վախենում եմ ինքնուրույն լողալուց, նույնիսկ գլուխս ջրի տակ չեմ մտցնում), ձողերից բռնելով կատարեցինք որոշ հնարքներ , որից հետո տակտակները օգնության եկան ։ Ընկեր Անուշը այնքան վստահ էր որ ես պետք է տիրապետեմ լողին առանց տախտակների։ Անհամբեր կսպասեմ մյուս լողի դասընթացին ։


Օրվա ամփոփում

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы