Եռօրյա ճամփորդություն դեպի Արատես

Նոյեմբերի 7-9 եռօրյա ճամփորդության էի որպես կամավոր, սա իմ առաջին ճամփորդությունն էր դպրոցի աշակերտների և ուսուցչական անձնակազմի հետ։
1ին օրը — այցելեցինք Հայրավանք, Օրբելիների Քարվանատուն, Զորաց եկեղեցի։ Հասմիկ Իսրայելյանը ներկայացրեց եկեղեցիների պատմությունը և նշանակությունը, որից հետո երեխաների հետ նկարեցինք գեղեցիկ տեսարանները ու ֆոտոնկարահանում կատարեցինք։ Արատեսում ճաշեցինք որից հետո թեյախմության ժամանակ տեղի ունեցավ մաթեմատիկական ֆլեշմոբ։ Բարի գիշեր
2րդ օրը արթնացանք նախավարժանք կատարեցինք, ջրեցինք շրջապատի ծառերը։ Քայլք դեպի Եղեգեսի գետի երկայնքով կատարեցինք , այցելեցինք Արատեսի վանք ։ Աղջիկները հավաքեցին մասուր երեկոյան թեյախմության համար։ Ճաշից հետո մի փոքր ծանոթացանք մասուրի օգտակար հատկանիշների հետ և եզրափակեցինք Համո Սահյանի Մասրենի բանաստեղծությամբ։
3րդ օր — նախաճաշելուց հետո տղաները Ընկեր Էրիկի և Ընկեր Տարոնի հետ հողը նախապատրաստեցին ծառատունկին , իսկ աղջկները զբաղվեցին շրջակա միջավայրի սենյակների խոհանոցի մաքրությամբ։ Հետդարձի ճանապարհին բարձացան Սաղմոսավանք ։ Բարի վերադարձ

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы