Հյուրընկալություն Պուշկինոյի հիմանական դպրոցի սաներին

Ծրագիր

Օր առաջին

11։00՝ խմբի ժամանում Հյուսիսային դպրոց․ տեղավորում կացարանում․

11։30՝ քայլք սարալանջով, խաղողի այգիներով դեպի գինու դպրոց, Քոլեջ

12։15՝ քայլքով Արևելյան դպրոցով դեպի Մայր դպրոց

12։35՝ խեցեգործություն-Մովսես Ավետիսյան

13։00՝ ընդմիջում Մայր դպրոցում

13։15՝ մասնակցություն բնագիտական դասընթացների /քիմիա, ֆիզիկա/-Վարսիկ Գրիգորյան, Նունե Թեմուրյան

14։00՝ մարզական ժամ- սեղանի թենիս- Հասմիկ Սիմոնյան

14։30՝ շրջայց Մայր դպրոցում

15։15՝ ուրբաթ-համերգ Մարմարյա սրահում

16։30՝ երեկոյան Երևան- Հրազդանի կիրճ․ զբոսանք Հրադան գետով դեպի Մանկական երկաթուղի, քայլք դեպի կենտրոն, թափառումներ կենտրոնում- Շուշան Ավագյան, սովորողներ՝ Մայա Խաչատրյան, Կամիլա Բաբաջանյան, Էլեն Լալազարյան, Հայկ Աղլամազյան (քաղաքային տրանսպորտ)։ Բրդուճային ընդմիջում Մայր դպրոցի խոհանոցից։

Երեկոյան ընթրիք կացարանում։

Օր երկրորդ

8։30-նախաճաշ կացարանում

Ըստ համայնքային ծեսի օրակարգի

10.00-10.20 Օրհնություն Սուրբ Երրորդություն եկեղեցում.

10․3011․30 Ուրախություն-հավաք Երրորդություն եկեղեցու բակում․ 

12․00-ից՝ Հարիսայի համտես Մայր դպրոցում

Երկօրյա մեր օրերը շատ հագեցած էին ։ Վերջին օրը նախաճաշից հետո ուղևորվեցինք դեպի Սուրբ Երրորդություն եկեղեցի ։ Մասնակցեցին պատարագին , որից հետո եկեղեցու բանկում տեղի ունեցավ միջոցառում (երգ ու պար) նվիրված հարիսայի ծեսին ։ Պուշկինոյի սովորորը ներգրավվեցին նաև երգ ու պարի ընթացքում ։ Միջոցառումից հետո բոլորով ուղևորվեցինք դեպի մայր դպրոց արդեն համտեսելու Հարիսան և սովորողների կողմից պատրաստված թթու։ Հարիսան վայելելուց հետո ունեինք ժամանակ և որոշեցինք միջին դպրոցի մի քանի սովորողների և Պուշկինոյի դպրոցի սովորողների հետ իրար ճանաչելու խաղեր խաղանք ։ Դե իսկ վերջում արդեն շատ ջերմ հրաժեշտ տվեցինք միմիանց ակնկալելով նորից հանդիպել ։

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы