Հունվարի 10-ից — Հունվարի 14

Հուվարի 10

14.30-15.00 սովորողներին ընդունում, հաշվառում, օրվա անելիքների քննարկում

15.00-15,20 ճաշ

15.20-16.00 ինքնակրթություն

16։00-16։30- մարզական խաղեր (ֆուտբոլ, հենդբոլ, ձեռքի գնդակ)

16.30-17.00 Դասարանի մաքրում; Սովորողներին ճանապարհում դեպի տուն

Հունվարի 11

14.30-15,00 սովորողներին ընդունում, հաշվառում, օրվա անելիքների քննարկում

15,00- 15,20 ճաշ

15.20-16.00 մարզական խաղեր (ֆուտբոլ, հենդբոլ, ձեռքի գնդակ)

16,00- 16,30 ինքնակրթություն

16.30-17.00 Դասարանի մաքրում; Սովորողներին ճանապարհում դեպի տուն

Հունվարի 12

14.30-15.00 սովորողներին ընդունում, հաշվառում, օրվա անելիքների քննարկում

15.00-15.20 ճաշ

15.30-16.00 Սպորտլանդիա

16.00- 16.30 ինքնուսուցում

16.30-17.00 Դասարանի մաքրում; Սովորողներին ճանապարհում դեպի տուն

Հոինվարի 13

14.30-15.00 սովորողներին ընդունում, հաշվառում, օրվա անելիքների քննարկում

15.00-15.20 ճաշ

15.20-16.00 ինքնակրթություն

16.00- 16.45 մարզական խաղեր (ֆուտբոլ, հենդբոլ, ձեռքի գնդակ)

16.30-17.00 Դասարանի մաքրում; Սովորողներին ճանապարհում դեպի տուն

Հոփւնվարի 14

14։30-15:00 — սովորողներին ընդունում, հաշվառում, օրվա անելիքների քննարկում

15։00-15:15 — ճաշ

15։15 -15։45- մասնակցություն Մեդիաուրբաթին,

15։45-16։30- ինքնակրթություն,

16.30-17.00 Դասարանի մաքրում; Սովորողներին ճանապարհում դեպի տուն

Սպորտլանդիա

Նախագիծը՝ Սպորտլանդիա

Մասնակիցներ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի միջին դպրոցի երկարացված օրվա սովորողներ

Ժամկետը՝ հունվարի 19-ին, ժամը 15:20-16:20

Վայրը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Վահան Ասատրյան» բասկետբոլի մարզադաշտ

Նպատակը՝ մարզական խաղեր

Անհրաժեշտ գույք՝ Վոլեյբոլի, հանդբոլի, բասկետբոլի գնդակներ, պարաններ, մարմնամարզական օղակներ, կանգնակներ

Սպորտային խաղեր, խաղային մրցաձևեր, որոնց հիմքում ընկած են մրցության ընթացքում զանազան մարզական առարկաներով (սովորաբար գնդակ) որոշակի նպատակակետը (մրցակցի դարպասը, հրապարակը, այլ) խոցելու տեխնիկան և տակտիկական տարբեր հնարքներ։ Խաղերի մեծ մասը բնական շարժումների, ֆիզիկական վարժությունների (վազք, թռիչք, նետում և այլն) համալիր է, որ կատարում է խաղացողը մենակ կամ խաղընկերների համագործակցությամբ՝ ձգտելով ստեղծել հաղթանակի համար նպաստավոր խաղային իրավիճակ։

Կարող են լինել թիմային (Վոյելբոլ, ֆուտբոլ, հենդբոլ և այլն), թիմային-անհատական (բադմիտոն, սեղանի թենիս են)։ Մրցում են տարբեր տարիքի և սեռի անձինք։

Գնդակի հետ խաղերը կարող են հեռացնել լարվածությունը, զարգացնել երեխայի կողմից շարժումների համակարգումը, ռեակցիայի տոկոսադրույքը, ճշգրտությունը եւ դիմացկունությունը: 

Խաղեր

1. Խմբերը շարքով կանգնում են, մարշ հրահանգից հետո գնդակը վարելով, կանգնակները շրջանցելով վազում են մինչև կենտրոն, վերադառնում են ուղիղ առանց վարելու և գնդակը փոխանցում են ընկերոջը:

2. Խմբերը բաժանվում են զուգերի վոլեյբոլի գնդակը իրար փոխանցելով վերևից, կից քայլերով հասնում են կենտրոն վերադառնում են ներքևից փոխանցումով, կից քայլերով:

3. Խմբերը բաժանվում են զույգերի, առաջին խաղացողը հանդբոլի գնդակը փոխանցում է ոտքերի արանքից երկրորդ խաղացողին, երկրորդը վազքով կանգնում է առաջինի առաջը և փոխանցում գնդակը, այդպես մինչև կենտրոն վերադառնում են վազքով իրար ձեռք բռնած:

4. Բասկետբոլի գնդակը ոտքերի մեջտեղում դրած ցատկերով հասնում են կանգնակին, շրջանցում են, գնդակը բռնած ձեռքը վերադառնում են ելման դրություն:

5. Երկու խաղացող փաթաթվում են իրար, մեկ կամ երկու վոլեյբոլի կամ հանդբոլի գնդակ դնում են իրենց մեջտեղում առանց գնդակներին կպնելու, հասնում են կենտրոնական գծին, վերադառնում են գնդակները ձեռքերի մեջ:

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы