Ֆուտբոլային Վաղաշեն սեպտեմբերի 8- 10ը


Գագարին պրոեկտի ծրջանակներում սեպտեմբերի 8-ից 10ը Միջին դպրոցի տարատարիք ֆուտբոլային թիմի և մարզիկների հետ՝ Էրիկ Իսահակյան, Դանիել Հակոբյան ճանապարհ ընկանք դեպի Վաղաշեն։
Առավոտյան հանդիպեցինք Սուրբ երրորդության եկեղեցու բակում։ Ընդունեցինք երեխաներին, մասնակցեցինք պատարագին և ուրախ տրամադրությամբ ճանապարհը ընկանք ։ Տեղ հասնելուն պես արագ տեղավորվեցինք մինչ ճաշի պատրաստ լինելը երեխաները բաժանվեցին թիմերի ու սկսեցին խաղալ ։ Ճաշից հետո մեզ հյուր եկան Մարտունու շրջանի մահապարտների ջոկատի անձնակազմը , որոնք նախ երեխաների հետ ակտիվ ֆուտբոլ խաղացին, որից հետո խարույկի շուրջ ոգեշնչող զրույց իրականացրեցին ։ Առաջին օրը ավարտեցինք շատ հագեցած, երեխաները շատ գոհ էին։

Երկրորդ օրը սկսեցինք առավոտյան ժամը 7ին վերկացով Ընկեր Դանիելը երեխաներին հետ նախավարժանք կատարեց Սևանի ափին։ Նախաճաշից հետո Ընկեր Էրիկը և Ընկեր Դանիելը թիմեր կազմեցին և սկսեցին միմիանց դեմ խաղալը; Ուժեղ մրցակցություն էր ։ Խաղից հետո բոլորը միահամուռ կերպով բաժանվեցին խմբերի մի մասը փայտն էր կոտրում, մյուս մասը ճյուղերն էր հավաքում , մնացած էլ խարույն էի վառում։ Երեկոները անցնում էին ֆուտբոլային քննարկումներով ։ Ընկեր Էրիկը և Ընկեր Դանիլեը երեխաներին շատ հնարքներ սովորեցրեցին ։

Երրորդ օրը նույնպես սկսեցինք նախավարժանքով ։ Մինչ ժամը 9,30 բոլորս հավաքեցինք իրերը նախաճաշեցինք, մաքրեցինք շրջակա միջավայրը և պատրաստվեցինք թիմային հանդիմանը Վաղաշենի դպրոցի երեխաների հետ ։ Մեզ դիմավորեցին ծանոթացրեցին տղաների հետ ։ Ես այս անգամ ոգևորում էի մեր տղաներին (ֆուտբոլ երբեք չեմ սիրել , բայց մեր տղաների խաղով միշտ հիացել եմ)։ Ասեմ առողջ մրցակցություն էր։ Մեր տղաները մեկ միավորով պարտվեցին Վաղաշենի դպրոցի սաներին ։ Վերադարձին բոլորը մի փոքր տխուր էին, բայց մենք հո գիտենք ,որ մեր տղաները ուժեղ են ։ Բարի վերադարձ

РубрикиБез рубрики

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы