Խեցեգործություն( ազգագրական փառատոնին ընդառաջ պատրաստում ենք հայկական զարդանախշերով աղամաններ )

Հայկական աղամանները սկսել են պատրաստել դեռևս հնագույն ժամանակներում, երբ Հայաստանում տիրապետողը բազմաստվածությունն էր։ Աղամանները խորհրդանշում էին հին հայկական մայրության և գեղեցկության աստվածուհի Անահիտին և ըստ ավանդույթի դրանք պատրաստում էին կանայք։
Ի տարբերություն մյուս աղամանների, հայկական աղամանը կարող է հասնել շատ մեծ չափսերի։ Ըստ ժողովրդագրական հիշատակումների այս աղամանները դրվում էին թոնրատան օջախի մոտ։ Հայկաձորի պեղումների ժամանակ գտնված աղամանի կնոջ գլխի և ուսերի վրայի օղակաձև զարդանախշերը ըստ որոշ ազգագրագետների լուսապսակներ են, կամ կոտոշների նշաններ են, որոնք հատուկ են վաղ բրոնզի դարին։ Աղամանի վրա պահպանված ֆիգուրները պարում են նախնիների հիշատակին նվիրված պար՝ գորանի։

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы